Գյումրիում կայացավ Պ. Նազարյանին նվիրված ձյուդոյի ավանդական մրցաշարը։ Տարիքային տարբեր խմբերի պայքարում ԵՕՀՊՄ քոլեջի սաներն աչքի ընկան իրենց բարձր պատրաստվածությամբ և նվաճեցին 6 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալներ։
Հովհաննես Սարգսյանը, Հայկ Պետրոսյանը, Արման Սանթուրյանը, Դավիթ Հարությունյանը, Դիաննա Միրոյանը, Աշոտ Բաղդասարյանը նվաճեցին հաղթողի կոչում և կանգնեցին պատվո հարթակի վերին աստիճանին։
Հարություն Յաղուբյանը, Տիգրան Հայրապետյանը դարձան արծաթե մեդալակիրներ։
Մեկնաբանություններ