Երևանի oլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
ԵՕՀՊՄ քոլեջում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-23 տարեկանների կրկնակի չեմպիոն, ԵՕՀՊՄ քոլեջի շրջանավարտ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանի անդրանիկ հուշամրցաշարը, որին ներկա էին Ա․ Աղասյանի ընտանիքի անդամները, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և մարզաշխարհի ներկայացուցիչներ: ՀԾՖ գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն իր խոսքում նշեց, որ Ա․ Աղասյանի հուշամրցաշարն անցկացնելու մտահաղացումը ֆեդերացիայինն է, որի անցկացումն ու ֆինանսավորումը հանձն է առել ԵՕՀՊՄ քոլեջը։ Այսուհետ հուշամրցաշարը կլինի ամենամյա և քայլեր կձեռնարկվեն այն միջազգային դարձնելու համար։ Մրցահարթակում իրենց ուժերը չափեցին պատանի ծանրորդները։
Աշխարհահռչակ հայազգի դերասան Սիմոն Աբգարյանը և վաստակաշատ դուդուկահար Կամո Սեյրանյանը իրենց ստեղծագործական ուղու արժեքավոր ու թանկ հուշանվերներն այսօր հանձնեցին ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանին, ի պահ տալիվ քոլեջի թանգարանին, դրանք դարձրեցին կրթօջախի պատմության և մշակութային ժառանգության անբաժանելի մասը։
Բարի՛ գալուստ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
Ի վերուստ էր...
Ուսումնամարզական հավաքի շրջանակում վրացի պատանի ֆուտբոլիստները տեսական պարապմունք են անցկացնում ԵՕՀՊՄ քոլեջում։
Ծանրամարտի մեր վերանորոգված մարզադահլիճը
© 2026 Created by - WebConstruct