Երևանի oլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Մեր մասին
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը ՀՀ առաջատար ուսումնամարզական հաստատություններից մեկն է, որն ունի ավելի քան կեսդարյա փառահեղ անցյալ ու ներկա, որն արժանապատվորեն շարունակում է իր առաքելությունը, խթանում մանկապատանեկան սպորտի զարգացումը, հասանելի է դարձնում մատաղ սերնդի չեմպիոնական երազանքները, ապահովում՝ ՀՀ հավաքական թիմերի սերնդափոխությունը կամային բարձր հատկանիշներով, ամրակազմ և նպատակասլաց մարզիկներով։
ԵՕՀՊՄ քոլեջը ղեկավարում է քոլեջի շրջանավարտ, ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը։
1971թ․ ՀԽՍՀ լուսավորության նախարարության հրամանով թիվ 10 միջնակարգ գիշերօթիկ դպրոցին տրվել է մարզական թեքում, 1989-ին այն վերակազմավորվել է Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի, իսկ 2005-ին՝ ԵՕՀՊՄ քոլեջի։ 2023-ին մարզադպրոցը ՈԱԱԿ-ի կողմից ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Քոլեջն իր բարձրակարգ և փորձառու մասնագետների նվիրական աշխատանքի շնորհիվ իրականացնում է հանրակրթական, միջին մասնագիտական և մարզական ծրագրեր՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան։ Այն ունի մասնագիտացված և ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, մարզադաշտեր, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր, բուժբաժին, որակի ապահովման և կարիերային կենտրոններ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, թանգարան, գրադարան և վարչատնտեսական այլ կառույցներ: ՀՀ Կառավարության ֆինանսավորման շնորհիվ ԵՕՀՊՄ քոլեջում ուսուցումը, մարզումը, սնունդը և գիշերակացն անվճար են։ Մարզերից եկած մարզիկները բնակվում են քոլեջի հյուրանոցային համալիրում, որը համալրված է հանգստի և ժամանցի համար նախատեսված սրահներով ու տեխնիկայով։ Մեր մարզական բաժանմունքների մարզիկները ամռան և ձմռան ամիսներին ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորութուն ունեն։
Իր գործունեության ողջ տարիների ընթացքում ԵՕՀՊՄ քոլեջը տվել է շուրջ 7․000 շրջանավարտ հանրապետության տարբեր մարզերից ու քաղաքներից, նրանց թվում՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ։
ՀՀ հավաքական թիմերում ընդգրկված ԵՕՀՊՄ քոլեջի սաների միջազգային խոշոր մրցաշարերում տարած հաղթանակները շարունակում են թարմացնել հայկական մարզաշխարհի հարուստ կենսամատյանը՝ փառք ու պատիվ բերելով և՛ ԵՕՀՊՄ քոլեջին, և՛ հայրենիքին ու հայ ժողովրդին։
3
Ստորաբաժանումներ
14
Բաժանմունքներ
213
Աշխատակազմ

Մեր մասին Տնօրեն

Տնօրեն

Վաղինակ Գալուստյան

Ողջունում եմ Ձեզ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի պաշտոնական կայքում։ Մենք աջակցում ենք երիտասարդ մարզիկների մասնագիտական աճին՝ միավորելով ակադեմիական կրթությունն ու բարձրակարգ մարզումը։
Վաղինակ Գալուստյան

Ստորաբաժանումներ · Բաժանմունքներ Աշխատակազմ · Մարզիչներ · Մարզիկներ