Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ԵՕՀՊՄ քոլեջի ազատոճայինները մասնակցեցին միջազգային խոշոր մրցաշարի։ Մեր տղաները աչքի ընկան բարձր պատրաստվածությամբ, մրցակիցների նկատմամբ հասան ակնհայտ առավելության և հաղթական ավարով՝ 5 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալներով վերադարձան հայրենիք։
Ոսկե մեդալակիրներ՝ Նարեկ Դալլաքյանը, Արեն Փիրուզյանը, Մհեր Պապիկյանը, Արմեն Օհանյանը, Պապիկ Ներսիայանը նվաճեցին ոսկե մեդալ։
Արծաթե մեդալակիրներ՝ Արտյոմ Սարգսյանը, Էդմոն Ֆարֆարյանը, Մելսիկ Եղոյանը, Արտյոմ Ախվերդյանը դարձան արծաթե մեդալակիրներ։
Բրոնզե մեդալակիրներ՝ Ռուբեն Սաֆարյանը, Սարգիս Շեխոյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ֆերդինանդ Կարապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Գարիկ Չիլինգարյանը, Գրիգոր Իսպիրյանը, Անրի Մուսաելյանը, Վահե Փիլոսյանը զբաղեցրին 3-րդ հորիզոնականը։
Մեկնաբանություններ