Երևանում կայացավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի մրցանակակիր, «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
Անվանի մարզիկին նվիրված 26-րդ մրցաշարին մասնակցեց 15 երկրի շուրջ 200 ըմբիշ, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճեց 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ։
Լարված և համառ պայքարում ԵՕՀՊՄ քոլեջի ազատոճայիններ Տիգրան Բունիաթյանը, Նարեկ Նիկողոսյանը, Ռազմիկ Եփրեմյանն արժանացան բրոնզե մեդալների:
Մեկնաբանություններ