Ըներցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանին
Ըներցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանին
«Ընթերցանության տարվա» շրջանակում ԵՕՀՊՄ քոլեջի հանրակրթական բաժնի տարբեր դասարանների սովորողների մասնակցությամբ անցկացվեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին նվիրված ըներցումներ։ Սովորողները ընթերցեցին Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Կույրի պատմությունը», «Նռնենիները» ստեղծագործությունները:
Մեր մարզիկ - սովորողները անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հակիրճ ներկայացրին իրենց ընտրած գրական ստեղծագործությունները՝ անդրադառնալով դրանց առանձնահատկություններին, գաղափարական բովանդակությանը և ունեցած ազդեցությանը։ Դասը վերածվեց հետաքրքիր քննարկման՝ խթանելով լեզվական կարողությունների զարգացումն ու գրականության հանդեպ հետաքրքրությունը։
Համատեղ դասը կազմակերպվեց օտար լեզվի մեթոդական միավորման կողմից։