ԵՕՀՊՄ քոլեջի շնորհալի սաները․ Խաչիկ Ջաբուրյան
ԵՕՀՊՄ քոլեջի շնորհալի սաները․ Խաչիկ Ջաբուրյան
Մեր կենսախինդ ու ինքնավստահ մարզիկը՝ Խաչիկ Ջաբուրյանը օրեր առաջ աչքի ընկավ, երբ երաժշտական գործիք նվագելով դպրոց էր շտապում։ Ազատ ոճի ըմբիշ է, իր առաջին մեդալը ոսկի է եղել, հետո սկսել են շատանալ, երբեմն՝ գույները փոխել։
Հագեցած է նրա առօրյան, լեցուն՝ մարզումներով, երաժշտական պարապմունքներով ու դասերով։ Կարճ ժամանակ է, ինչ տմբլակ է նվագում, արդեն հասցրել է սիրել նաև երաժշտական աշխարհը։ Անկեղծանում է, որ դհոլ նվագելու մեծ ցանկություն էլ ունի։
Սպորտում Խաչիկի համար կարևոր օրինակ են ընտանիքը՝ հորեղբայրները և մարզիչները։ Նրանցից սովորում է աշխատել և վստահ գնալ նպատակների հետևից։ Դպրոցում սիրելի առարկաներ շատ ունի, բայց ամենից շատ սիրում է ՆԶՊ-ն, քանի որ հայրենիքին ծառայելու առաջին քայլերն այստեղից են սկսվում։
Բակային խաղին քիչ ժամանակ է մնում, բայց չի տրտնջում․ հասկացել է կարևոր մի բան՝ մեծ նպատակների ճանապարհին ժամանակը պետք է ոչ թե շատ լինի, այլ ճիշտ օգտագործվի։
Մեր շնորհալի սանը երազում է դառնալ Աշխարհի չեմպիոն և ճանաչված երաժիշտ։
Սպորտն ու երաժշտությունը Խաչիկ Ջաբուրյանի կյանքում տարբեր աշխարհներ են, բայց երկուսն էլ նրան սովորեցնում են աշխատել, ձգտել և երբեք չհրաժարվել երազանքից