Երևանի oլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Ընթերցանության տարվա շրջանակում՝ «Սասնա ծռեր»

Ընթերցանության տարվա շրջանակում՝ «Սասնա ծռեր»

Ընթերցանության տարվա շրջանակում՝ «Սասնա ծռեր»

Ընթերցանության տարվա շրջանակում՝ «Սասնա ծռեր»

Ընթերցանության տարվա շրջանակում ԵՕՀՊՄ քոլեջի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում անցկացվեց «Սասնա ծռեր»-ը թեմայով ընթերցում, դիտում և քննարկում։ Նախաձեռնության նպատակն էր խթանել սովորողների հետաքրքրությունը հայ ազգային էպոսի նկատմամբ, ընդլայնել նրանց գիտելիքները «Սասնա ծռեր»-ի մասին և նպաստել ազգային արժեքների ճանաչմանն ու արժևորմանը։
9 Բ դասարանի սովորողներն ու ընթերցանության ակումբի սաները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Մելքոնյանի նախաձեռնությամբ նախ՝ դիտեցին «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը, ապա՝ քննարկեցին հայ ազգային էպոսը և հերոսներին։ Անշուշտ, դիտումն ու քննարկումը կնպաստի մեր սովորողների ընթերցանության նկատմամբ հետաքրքրության և ազգային արժեքների ընկալման խորացմանը։
8 «Ա» դասարանի սովորողներին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Բոյաջյանը հանձնարարել էր ընթերցել էպոսը և առանձնացնել գլխավոր հերոսներին բնորոշ հիմնական հատկանիշները։ Սովորողները դասարանում դիտեցին նաև «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը և քննարկեցին այն։ Թեմայի ամփոփումն իրականացվեց Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների պատրաստած «Մոնոպոլիա» թեմատիկ խաղի միջոցով՝ ուսուցումը դարձնելով առավել հետաքրքիր և ինտերակտիվ։
 7-րդ դասարանի սովորողները ևս ընթերցեցին և քննարկեցին «Սասնա ծռեր» էպոսը։ Էպոսի ընթերցումը նրանց հնարավորություն տվեց խորությամբ ծանոթանալու ստեղծագործության բովանդակությանը, բացահայտելու դրա գաղափարական հարստությունն ու արդիականությունը, ինչպես նաև անդրադառնալու էպոսում արծարծվող հայրենասիրական, բարոյական և համամարդկային արժեքներին։
Ընթերցանությունն ու քննարկումը կազմակերպվել էին ԵՕՀՊՄ քոլեջի գրադարանում՝ դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Քոչարյանի և գրադարանի աշխատակիցների նախաձեռնությամբ։