Սիրելի՛ սաներ, հարգելի՛ մանկավարժներ և մարզիչներ,
Շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Սիրելի՛ սաներ, թող նոր ուսումնական տարին լինի նոր գիտելիքների, մարզական ձեռքբերումների, մեծ հաղթանակների տարի։ Հավատացե՛ք ձեր ուժերին, եղե՛ք նպատակասլաց և երբե՛ք մի դադարեք ձգտել ավելիին։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություններ և նորանոր հաղթանակներ՝ կրթության ու սպորտի ճանապարհին, որոնք փառք ու պատիվ կբերեն մեր հայրենիքին։