Երևանի oլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Արժևորենք մեր մեծերի անցած ուղին.

Արժևորենք մեր մեծերի անցած ուղին.

Արժևորենք մեր մեծերի անցած ուղին.

Արշակուհի Ադանալյան

Ավելի քան 50 տարի առաջ ԵՕՀՊՄ քոլեջում Արշակուհի Ադանալյանը ստանձնեց օտար լեզվի դասավանդման պարտականությունը։ Տակավին երիտասարդ ուսուցչուհու նորամուտը մարզօջախ պահանջում էր առավել զգոնություն և պատասխանատվություն, որտեղ ժամանակը մեծ փորձառություն տվեց, ինչն առավել նշանակալի դարձավ սաների հաղթանակների ներքո։

Ա․ Ադանալյանը բարձրագույն կրթությունը ստացել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Կրթության նախարարությունում, ապա շարունակել ԵՕՀՊՄ քոլեջում։ Փորձառու մանկավարժի կարևոր ձեռքբերումը եղել է կիրթ, հայրենասեր և կարգապահ մարզիկների պատրաստումը, ովքեր իրենց արժանի տեղն են գտել հասարակության մեջև և իրենց բնագավառներում հասել նշանակալի հաջողության։

Տիկին Ադանալյանը ջերմությամբ է հիշում իր շրջանավարտներին, ովքեր տարիներ անց վերադառնում են հարազատ քոլեջ՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելու ուսուցիչներին։ Հպարտանում է իր անվանի սաներով՝ ծանրորդ Երվանդ Կիրակոսյան, ըմբիշ Արսեն Հարությունյան և այլք, անսահման կարոտով է հիշում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Միշա Ղալումյանին։

Վաստակաշատ մանկավարժը ԵՕՀՊՄ քոլեջը համարում է բարձրակարգ կրթօջախ և ցանկանում է, որ այն հարատև խաղաղության պայմաններում շարունակի իր հայրենանվեր առաքելությունը, իսկ մատաղ սերնդին մայրաբար հորդորում է հարգել և արժևորել այն ամենն, ինչ փոխանցվում է իրեն։