Երևանի oլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Պետք է ուշադրություն դարձնել և՛ ուսմանը, և՛ մարզումներին․ Վալերի Չապուխյան

Պետք է ուշադրություն դարձնել և՛ ուսմանը, և՛ մարզումներին․ Վալերի Չապուխյան

Պետք է ուշադրություն դարձնել և՛ ուսմանը, և՛ մարզումներին․ Վալերի Չապուխյան

Պետք է ուշադրություն դարձնել և՛ ուսմանը, և՛ մարզումներին

ԵՕՀՊՄ քոլեջի լավագույն սովորողներից մեկն է Վալերին․ կիրթ ու հաստատակամ մարզիկ։ Մանկության տարիների բակային խաղը՝ ֆուտբոլը դարձել է նրա սիրելի մարզաձևը։ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցն ավարտելով՝ ընդունվել է ԵՕՀՊՄ քոլեջ, որտեղ էլ ստացել է ուսումը և մարզումները համատեղելու լավ հնարավորություն։ Մարզվում է Խ․ Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայում։ Տասնամյա թիմային խաղերի ընթացքում բազմիցս հաղթող է դարձել, իսկ անհատական հաջողության հասնելու համար կարծում է, որ պետք է ավելին անել։

Վալերին, լինելով 2-րդ կուրսի ուսանող, գոհ է մարզադպրոցում ստեղծված միջավայրից․ մասնագիտական տարբեր առարկաների միջոցով բազմակողմանի գիտելիքներ է ստանում, իսկ ազատ ժամանակ ինքնուրույն բարելավում է անգլերենի իմացությունը։ Երիտասարդ մարզիկը որոշել է ստանալ նաև բարձրագույն կրթություն․ հեռանկարում օտար լեզուներն են և մաթեմատիկան։ Ջանադրորեն համակարգում է ԵՕՀՊՄ քոլեջի ուսխորհրդի նախագահի աշխատանքները, իսկ <Տարվա լավագույն ուսանող>-ի կոչումն իր բնորոշմամբ հաճելի է և պարտավորեցնող։
Դիմելով կրտսեր մարզիկներին՝ ովքեր պատրաստվում են գալ քոլեջ, Վալերին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել և՛ ուսմանը, և՛ մարզումներին, և՛ իրենց