Երևանի oլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Հյուրընկալություն ԵՕՀՊՄ քոլեջում

Հյուրընկալություն ԵՕՀՊՄ քոլեջում

Հյուրընկալություն ԵՕՀՊՄ քոլեջում

Հյուրընկալություն ԵՕՀՊՄ քոլեջում

Նախօրեին ԵՕՀՊՄ քոլեջում հյուրընկալվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներն ու ուսուցիչները՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Մեր մարզադպրոցը հաճելի բացահայտում էր հյուրերի համար։ Շրջայցի ընթացքում քոլեջի կարիերայի պատասխանատու Ա. Հակոբյանը նրանց ներկայացրեց հաստատության ուսումնական և մարզական գործընթացները, նրա առավելություններն ու հնարավորությունները։
Հյուրերն այցելեցին ծանրամարտի վերանորոգված մարզադահլիճ, այնուհետև՝ թանգարան, որտեղ կրթահամալիրի ֆիզիկայի ուսուցչուհի Գ. Մխիթարյանն իր տպավորությունները գրի առավ հուշամատյանում։ Զրույցի ընթացքում վերջինս հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց ֆիզիկայի և սպորտի միջև, իսկ հրաժեշտից առաջ պատրաստակամություն հայտնեց սեբաստացիների հետ մեզ նորից այցելել։

Սիրով կսպասենք