ԵՕՀՊՄ քոլեջում տեղի ունեցավ հանդիպում 1-ին կուրսի ուսանողների ծնողների հետ։ Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը հանգամանորեն ներկայացրեց ուսումնամարզական հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, դրանց կազմակերպման առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու հաջողությունները։ Ծնողներին իրազեկեց քոլեջում գործող կարգապահական և կազմակերպչական կանոններին, սովորողների հաճախելիության կարևորության, ուսման և մարզական գործընթացների, շրջանավարտների ձեռքբերումների մասին։ Իրատեսական և արդյունավետ համարելով դաստիարակ - ծնող հետևողական կապը՝ վերջինս անդրադարձավ ուսումնառության ավարտին տրամադրվող դիպլոմին՝ ընդգծելով դրանց կարևորությունը սաների հետագա մասնագիտական ուղու համար։
Ուսումնամարզական գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին խոսեցին քոլեջի մարզական գծով փոխտնօրեն Վ․ Թովմասյանը և միջին մասնագիտական բաժնի փոխտնօրեն Է․ Դավթյանը։
Պատասխանելով ծնողների հարցերին՝ տնօրենն ընդգծեց, որ եթե նույնիսկ երեխաները չդառնան հայտնի մարզիկներ կամ ուսման մեջ առաջատարներ, կարևորն այն է, որ դառնան լավ, արժանապատիվ և հասարակությանը պիտանի մարդիկ։